Submitted by A.Gevorgyan on
Fun

Շուշին ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Շուշի քաղաքն ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությանը։

Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի կողմից իրականացվող «Երիտասարդական մայրաքաղաք 2024» միջազգային ծրագրի ընտրող հանձնաժողովը միաձայն ընդունել է որոշումը Շուշի քաղաքը հռչակել որպես «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք»։

Երիտասարդության և սպորտի փոխնախարար Ֆարհադ Հաջիևը և Երիտասարդների հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Ուլվիյա Ախունդովան մասնակցել են ԻՀԿ երիտասարդական ֆորումի խորհրդի 11-րդ հանդիպմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն