Submitted by A.Gevorgyan on
Dug

Ադրբեջանը հայկական եկեղեցի է ավերել. «Caucasus Heritage Watch»

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։

2022 թվականի ամռանը «Caucasus Heritage Watch»-ը արձանագրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոխրենեսում հայկական դարավոր մշակութային ու կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն իրականացնում է նաև մշակութային ցեղասպանություն, որի հիմնական նպատակն է վերացնել քրիստոնեական և հայկական ցանկացած նմուշները։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն