Submitted by detq-editor on
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության ղեկավարները խոստացել են ուժեղացնել զորավարժությունները

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության ղեկավարները խոստացել են ուժեղացնել զորավարժությունները

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության ղեկավարները խոստացել են ուժեղացնել զորավարժությունները

Ըստ UPI-ի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա հարավկորեացի գործընկեր Լի Ջոնգ
Սափը երեքշաբթի պայմանավորվել են ընդլայնել համատեղ զորավարժությունները և ուժեղացնել զսպման
ջանքերը՝ արձագանքելու Հյուսիսային Կորեայի զարգացող միջուկային և հրթիռային սպառնալիքներին:
Օսթինը և Լին երկկողմանի բանակցություններ են վարել Սեուլում և դատապարտել Հյուսիսային Կորեայի
շարունակական սադրանքները, ներառյալ հրթիռների մի շարք արձակումները և վերջին անօդաչու թռչող
սարքերի ներխուժումը:
Համատեղ հայտարարության մեջ պաշտպանության երկու ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել
համակցված զորավարժությունները և վարժանքները, շեշտել են անվտանգության միջավայրի
փոփոխությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Պենտագոնի ղեկավարի այցը Հարավային Կորեա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը
փորձում է հավաստիացնել իր դաշնակցին Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների դեմ իր
«ընդլայնված զսպման» հանձնառության մեջ:
Պարտավորությունը ներառում է ԱՄՆ-ի սովորական, միջուկային և հակահրթիռային պաշտպանության
հնարավորությունները: 
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հայտարարել է, որ Սեուլը ցանկանում է տեղակայել
ամերիկյան մարտավարական միջուկային զենք կամ նույնիսկ զարգացնել սեփականը, եթե անվտանգային
իրավիճակը վատթարանա, մինչդեռ ԱՄՆ Պնախարարը երեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնը և Սեուլը
հավատարիմ են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։
«Քանի որ իրադարձությունները շարունակում են զարգանալ, մեր դաշինքը շարունակում է ամրապնդվել, և
մենք ուղիներ ենք փնտրում, որ ուժեղացնենք այդ ընդլայնված զսպումը», - ասել է Լլոյդ Օսթինը
հարավկորեացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ճեպազրույցում:

Պաշտպանության երկու ղեկավարները նաև ընդգծել են Ճապոնիայի հետ անվտանգության ոլորտում
եռակողմ համագործակցությունը խթանելու իրենց հանձնառությունը, ներառյալ հրթիռային
նախազգուշացման տվյալների ընդլայնված փոխանակումը:

Ավելացնել նոր մեկնաբանություն