Արևմտյան առաջնորդները չպետք է տրվեն Գազայի հատվածում հրադադարի կողմնակիցների ճնշմանը. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակադարձել է հրադադարի մասին կոչերին՝ ասելով, որ Իսրայելի պայքարը Գազայում իշխող ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին ճնշելու համար կշարունակվի «ամբողջ ուժով»:
«Հրադադարը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ազատ արձակվեն Գազայի հատվածում պահվող բոլոր 239 պատանդները»,- ասել է Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձում։
Իսրայելի առաջնորդը նաև պնդել է, որ պատերազմից հետո, որ վեցերորդ շաբաթն է ընթանում, Գազայի հատվածը ապառազմականացված կլինի, և Իսրայելը կպահպանի այնտեղ անվտանգության հսկողությունը։
Նա շեշտել է, որ արևմտյան առաջնորդները չպետք է տրվեն Գազայի հատվածում հրադադարի կողմնակիցների ճնշմանը, քանի որ Իսրայելը պետք է հաղթի ծայրահեղական ՀԱՄԱՍ-ին «հանուն իրեն և հանուն ամբողջ աշխարհի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն