Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները. Ալիև
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Բաքվի բռնապետն անդրադարձել է «խաղաղության» պայմանագրի ստորագրմանը, այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրին»: Ըստ Ալիևի՝ Հայաստանի իրականացրած «ագրեսիայի» հետևանքները չեն վերացվել։ Մեղադրելով հայկական կողմին՝ Ալիևը պնդել է, որ Հայաստանը չի կատարել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները:
«Հայաստանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, այլև նպատակաուղղված օգտագործել է այս տարածքը զինտեխնիկայի, զինված ուժերի անձնակազմի և ականների տեղափոխման համար»,- ընդգծել է Բաքվի բռնապետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն