Submitted by H.Minasyan on
Ալիևը մեղադրել է Հայաստանին ադրբեջանցիների «վերադարձի» հարցը մերժելու մեջ

Ալիևը մեղադրել է Հայաստանին ադրբեջանցիների «վերադարձի» հարցը մերժելու մեջ

Բաքվի բռնապետը մեղադրել է Հայաստանին ադրբեջանցիների իրավունքը ոտնահարելու մեջ: Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել ծրագիր ադրբեջանցիների համակեցության և վերադարձի իրավունքի վերաբերյալ, իսկ Հայաստանը մերժել է այն: Ալիևն ասել է, որ Հայաստանը որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ։ 

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։ Հանդիպմանը նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է արդյունավետ հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության ձևավորման համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն