Ակնայում Թուրքիայի զինված ուժերի ներկայության ժամկետը երկարաձգվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան փաստաթուղթ է ներկայացրել` մեկ տարով երկարաձգելու օկուպացված Արցախի Ակնայում (խմբ․) թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում: Այս մասին հայտնում է «TRT haber»-ը։
Նշվում է՝ թուրք օրենսդիրների կողմից փաստաթուղթը հաստատվելու դեպքում թուրքական զինված ուժերի առաքելության մանդատը մեկ տարով կերկարաձգվի՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից սկսած:
Հիշեցնենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ի և Թուրքիայի միջև համաձայնության արդյունքում 2021 թվականի հունվարին Ակնայում բացվել էր համատեղ մոնիտորինգային կենտրոնը։
Հավելենք, որ 2021 և 2022 թվականների նոյեմբերին թուրք զինվորականների գտնվելու ժամկետն Ակնայում երկարացվել էր ևս մեկ տարով։
Ավելացնել նոր մեկնաբանություն