Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամիհ Շյուքրիի հետ։ Այս մասին հայտնում է «TRT haber»-ը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրուցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Էր-Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության` Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում ընդունված որոշումները կատարելու համար։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ նախարարները քննարկել են նաև Գազա մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:
Ավելացնել նոր մեկնաբանություն