Ռուսաստանը Հնդկաստանին կմատակարարի «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ
Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանին «Իգլա-Ս» ձեռքի զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու և այնտեղ «Իգլա»-ի արտադրություն սկսելու մասին՝ լիցենզիայի համաձայն, ՏԱՍՍ ռուսական պետական լրատվական գործակալությունը մեջբերում է զենքի արտահանման բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
«Իգլա-Ս»-ը շարժական հակաօդային պաշտպանության համակարգ է (MANPADS), որը կարող է կառավարվել անհատի կամ անձնակազմի կողմից՝ թշնամու ինքնաթիռը կործանելու համար:
«Մենք արդեն ստորագրել ենք համապատասխան փաստաթուղթը և այժմ հնդկական մասնավոր ընկերության հետ միասին կազմակերպում ենք «Իգլա-Ս» շարժական հակաօդային պաշտպանության համակարգի արտադրությունը Հնդկաստանում»,- երեքշաբթի ասել է «Ռոսօբորոնէքսպորտ» սպառազինություն արտահանող պետական ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը:
Նշենք, որ Հնդկաստանը զենքի ամենամեծ ներկրողն է աշխարհում, իսկ Ռուսաստանը մնում է նրա ամենամեծ մատակարարը:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՍԽՄՀԻ) տվյալներով՝ 2018-2022 թվականներին Հնդկաստանին բաժին է ընկել զենքի ներմուծման 45 տոկոսը, Ֆրանսիային՝ 29 տոկոսը, իսկ Միացյալ Նահանգներին՝ 11 տոկոսը:
Ավելացնել նոր մեկնաբանություն