«Մենք մեկ ենք դարձել Ադրբեջանի հետ, շարունակելու ենք նույն ճանապարհը». Թուրքիայի փոխնախագահ
«Մենք միշտ միասնական ենք եղել Ադրբեջանի հետ և այսուհետ շարունակելու ենք նույն ճանապարհը»,- «Report»-ը տեղեկացնում է, որ այս մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
«Ղարաբաղն ազատագրվել է երկար տարիների օկուպացիայից հետո։ Ադրբեջանն այժմ իր դրոշն է դրել Ղարաբաղի ամեն անկյունում։ Ուստի շնորհավորում ենք նրան։ Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետություն, միշտ մեկ ենք եղել Ադրբեջանի հետ։ Այսուհետ մենք շարունակելու ենք նույն ճանապարհը»,- ընդգծել է Ջևդեթ Յըլմազը։
Նա նշել է, որ Թուրքիան կգործի միջազգային իրավունքի, բարոյականության, խղճի և կարեկցանքի համաձայն. «Մենք թույլ չենք տա, որ ուրիշները որևէ կերպ խախտեն մեր իրավունքները և օրենքները»։
Ավելացնել նոր մեկնաբանություն