«Մենք հաստատակամ ենք շարունակելու համագործակցությունն Ադրբեջանի հետ». թուրք նախարար
«Մենք վճռական ենք շարունակելու մեր համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեզ հետաքրքրում են թյուրքական աշխարհի բոլոր գործընթացները»,- այս մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին Բաքվում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով` Թուրքիան կշարունակի գործել Ադրբեջանի հետ միասին. «Մենք կիսում ենք և՛ տխրությունը, և՛ ուրախությունը։ Ուստի մենք կշարունակենք համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Մենք շարունակելու ենք մնալ մեկը։ Սա հատկապես կարևոր է ներկա իրավիճակում։ Որովհետև նրանք, ովքեր դեմ են մեր արժեքներին, հիմա միավորվել են և անազնիվ հարձակում են գործում տարածաշրջանում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն