Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է կարգավորվեն միայն Ադրբեջանի օրենքներով. Ադրբեջանում Իրանի դեսպան
Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է, որ Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է կարգավորվեն միայն Ադրբեջանի օրենքներով։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով՝ Իրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է Ադրբեջանում Ղարաբաղի ներկայության օգտին։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի ինքնիշխանությանը ողջունվել են Իրանի կողմից։ Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության ապահովումն իմաստ ունի միայն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- այս մասին X (նախկինում՝ «Թվիթեր») սոցցանցում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։
Վերջինս նշել է, որ օրեր առաջ Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց էր տվել «ՍիվիլՆեթ»-ին և իբրև սադրիչ կարծիքներ հնչեցնել։ Ըստ Մուսավիի՝ Սոբհանին խախտել է դիվանագիտական բոլոր նորմերը և ասել, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի ժողովրդի և յուրաքանչյուր բնակչի իրավունքները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանում Իրանի դեսպանի հայտարարությունները հակասում են վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «վերաինտեգրման» գործընթացի պայմաններին, որի կետերից մեկն այն էր, որ ապահովվելու են արցախահայերի իրավունքները, իսկ Ադրբեջանի օրենսդրության համապատասխան լինելու փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ «խաղաղ» գոյակցություն հնարավոր չէր լինելու։
Ավելացնել նոր մեկնաբանություն