Submitted by A.Gevorgyan on
hdudj

Բաքուն հրաժարվել է մասնակցելուց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ Այս պայմաններում կարևոր է նշել, որ հնարավոր չենք համարում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը Վաշինգտոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ իբրև միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև որ Ադրբեջանը վճռականորեն և համարժեք պատասխան կտա բոլոր այն բացասական քայլերին, որոնք հակասում են իր ազգային շահերին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց, ինչպես, օրինակ, Գրանադայի և Բրյուսելի հանդիպումների չեղարկումը։ Ադրբեջանը փորձում է դանդաղեցնել գործընթացը՝ պարբերաբար անհիմն մեղադրելով Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրումը խոչընդոտելու մեջ։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն