Ադրբեջանը փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Հաջիև
«Ադրբեջանը ձգտում է խաղաղության և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման»,- սոցցանցում նման գրառում է արել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանը մոդել է ստեղծել Եվրասիայի ավելի լայն քարտեզի վրա ամենաերկար հակամարտություններից մեկի լուծման համար։
Հաջիևը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին այն բանի համար, որ վերջինս չկարողացավ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, թեև այն ԵԱՀԿ-ի առջև ծառացած խնդիրներից մեկն էր հենց այս ինստիտուտի ստեղծման օրվանից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Մինսկի խումբը ձախողվեց, քանի որ այս կառույցի առաքելությունն էր պահպանել և շարունակել Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի դեմ։
«Այժմ Ադրբեջանի օրակարգը խաղաղությունն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորումը։ Բայց խաղաղության ցանկացած պարտավորություն պահանջում է, որ երկու կողմերն էլ կատարեն իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է կամք դրսևորի»,- գրել է Հաջիևը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտնում է հարաբերությունների կարգավորման մասին՝ վստահեցնելով, թե իբրև Ադրբեջանը ձգտում է միայն խաղաղության, և օրակարգում երկկողմ հարաբերություններն են։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության համաձայն՝ այս օրակարգն ընդամենը հարմար առիթ է իրենց նպատակներին հասնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն