Ադրբեջանի հատուկջոկատայինները Թուրքիայում կմասնակցեն միջազգային զորավարժությանը
Թուրքիայում կայանալիք «Արևելյան Միջերկրական ծով-2023» միջազգային զորավարժությանը նախատեսված է նաև Ադրբեջանի ծովային հատուկջոկատայինների մասնակցությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի ծովային հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը կմասնակցի «Արևելյան Միջերկրական ծով-2023» միջազգային զորավարժությանը, որը նախատեսվում է անցկացնել Մարմարիսում։
Ադրբեջանցի զինծառայողները գտնվում են Թուրքիայում։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, որպեսզի ցույց տան երկու երկրների միջև հարաբերությունները։ Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են, տարածաշրջանում սեփական շահերն առաջ տանելով, հասնել իրենց նպատակներին։
Նկարը՝ նախորդ տարիների զորավարժություններից։
Ավելացնել նոր մեկնաբանություն