Submitted by A.Muradyan on
tyghuh

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի քվեարկությունը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շարունակելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումները: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

«Մեր բոլոր օրենսդիրները Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանության տալու համար պետք է լիովին վստահ լինեն դրանում: Մենք ամեն ինչ կքննարկենք այս հարցով հանձնաժողովի հաջորդ նիստում»,- ասել է Օքթայը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Հանձնաժողովը կարող է օրինագծերը հաստատել ձայների պարզ մեծամասնությամբ։ Ընթացակարգի համաձայն՝ դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը նախ պետք է հաստատի հանձնաժողովը, ապա հարցը կքննարկի Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն