Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին. Գուլիև
«Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին»,- հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ազայ Գուլիևը տեղեկացրել է, որ պատվիրակությունը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված պատվիրակություններին և կազմակերպության միջազգային քարտուղարությանը, որ Ադրբեջանը չի մասնակցի նոյեմբերի 18-20-ը Երևան քաղաքում կայանալիք աշնանային նստաշրջանին:
Նամակում ադրբեջանական կողմի մտահոգությունն արտահայտվել է Հայաստանում Ադրբեջանի հանդեպ թշնամանքի և ատելության զգացման, հակաադրբեջանական քարոզչության և դրսևորվող ադրբեջանաֆոբիայի առնչությամբ։
Նամակում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարում է, որ կազմակերպության աշնանային նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի շահերին հակասող ցանկացած որոշում կամ հանձնարարական, որին իրենք չէին կարող մասնակցել, կհամարվի անվավեր։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվորեն մերժում է կայանալիք հանդիպումները տարբեր շրջանակում։ Այս քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ փաստում է, որ առարկայական երաշխիք չունենալու դեպքում բանակցություններից և նման հարթակներում հանդիպումներից խուսափելը դառնալու է պարբերաբար։
Ադրբեջանը, որն իրականացնում է մարդկային և մշակութային ցեղասպանություն, պաշտոնական մակարդակով սերմանում է ատելություն, պարբերաբար բարձրաձայնում է հակաադրբեջանական քարոզչության մասին, որն ընդամենը արդարացման հիմք ունենալու համար է։
Ավելացնել նոր մեկնաբանություն