Ադրբեջանը լրջորեն է վերաբերում իր միջազգային պարտավորություններին. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և նշել, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ «անտեղի է և անընդունելի»։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Ֆրանսիայի անտարբերությունն Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշների կիրառման ևս մեկ վառ օրինակ է։
«Ֆրանսիան պետք է կենտրոնանա դատարանի վճիռների կատարման վրա՝ կապված իր տխրահռչակ գաղութային քաղաքականության և իր անօրինական գործողությունների` ներառյալ միջուկային փորձարկումների հետ:
Ի տարբերություն Ֆրանսիայի` Ադրբեջանը լրջորեն է վերաբերում իր միջազգային պարտավորություններին»,- նշված է հայտարարության մեջ։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, նշել էր, որ իրբ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը:
Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը Ֆրանսիայի դիրքորոշումն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն