Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգված են Գազայում ստեղծված իրավիճակով
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության վերաբերյալ։ Ընդգծվել է շուտափույթ զինադադար կնքելու և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցին և երկկողմ ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ հարցերի։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը մի շարք հարցերի շուրջ միանման դիրքորոշում ունեն, որոնցից մեկն էլ պաղեստինյան հիմնահարցն է։ Գազայում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է երկու կողմին էլ, ուստի վերջիններս փորձում են իրավիճակի հանգուցալուծման ուղիներ փնտրել։
Ավելացնել նոր մեկնաբանություն