Submitted by H.Minasyan on
Ադրբեջանն աջակցում է գաղութատիրության դեմ պայքարող ժողովուրդներին. Իլհամ Ալիև

Ադրբեջանն աջակցում է գաղութատիրության դեմ պայքարող ժողովուրդներին. Իլհամ Ալիև

Ադրբեջանը՝ որպես Չմիավորման շարժման նախագահող երկիր, աջակցում է գաղութատիրության դեմ պայքարող և ազատագրման ձգտող ժողովուրդներին։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում «Ապագաղութացում, կանանց հզորացում» թեմայով միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ձեր մասնակցությունն Ադրբեջանի նախագահությամբ Չմիավորման շարժման շրջանակում 2023 թ. հուլիսի 6-ին և հոկտեմբերի 20-ին Բաքվում կայացած նախարարական հանդիպումներին, ինչպես նաև սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառմանը և այս տարի՝ այսօր, Բաքվում «Նեոգաղութատիրության դեմ պայքարին նվիրված միջոցառմանը, որպես կազմակերպության նախագահող երկրի՝ Ադրբեջանի ցուցաբերած աջակցության հստակ վկայությունն է»,- ասվում է կոչում։

Նշենք, որ Չմիավորման շարժման անդամ և նախագահող երկիր Ադրբեջանը 2024 թ. ավարտում է կազմակերպության նախագահումը: Բաքուն Չմիավորման շարժման հարթակը բազմիցս օգտագործել է ադրբեջանական քարոզչության նպատակով:

Ավելացնել նոր մեկնաբանություն