Submitted by A.Gevorgyan on
hydjs

Ֆրանսիան խոչընդոտում է Հարավային Կովկասում կայունությունը․ Ալիև

«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր նախկին և ներկա գաղութները, այլ նաև Հարավային Կովկասը և աջակցում է անջատողականներին», - այս մասին նշել է Իլհամ Ալիևը Բաքվում «Ապագաղութացում, կանանց հզորացում» թեմայով միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Ալիևը նշել է, թե իբրև Հայաստանին զինելով` Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, խրախուսում է ռևանշիստական ​​ուժերին, հող է նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերազմների համար։ 

«Միևնույն ժամանակ Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակը՝ կողմնակալ, ոչ օբյեկտիվ քաղաքականություն իրականացնելու համար և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները որպես ճնշման միջոց»,- նշել է նա։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանում ակտիվ հակաֆրանսիական քարոզչություն է տարվում, որի պատճառներից մեկը Ֆրանսիայի հայտարարություններն են։ Ադրբեջանն այսկերպ փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում իբրև միայն Ադրբեջանն է կայունության հաստատման ջատագովը։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն