Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի Միլլի մեջլիսը դատապարտել է ԱՄՆ Սենատի ընդունած «Հայերի պաշտպանության ակտը»

Ադրբեջանի Միլլի մեջլիսը դատապարտել է ԱՄՆ Սենատի ընդունած «Հայերի պաշտպանության ակտը»

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է «Հայերի պաշտպանության ակտը»: Ըստ ադրբեջանցի պատգամավորների` այդ փաստաթուղթը լուրջ հարված է հասցնում Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններին։

Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է ամերիկյան դիվանագիտությունը և պնդել, թե «վերջին տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը լիակատար ձախողվել է»։

«Միլլի մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար»,- ասված է այսօր ընդունված հայտարարության տեքստում։

Ադրբեջանի օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության տեքստում կարծիք են հայտնել, թե ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է, և որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած Վաշինգտոնի այդ գործողությունները «հանգեցրել են հեղինակության կորստի»։

Ավելացնել նոր մեկնաբանություն