Submitted by A.Gevorgyan on
jsuj

Պատրաստ ենք ուղիղ բանակցությունների. Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանը պատրաստ է երկկողմանի ուղիղ բանակցությունների Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների մասին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկու երկրները պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական ​​սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար: 

«Այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին պատասխանելու համար, լրջորեն հետաձգեց գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իր 6-րդ առաջարկը:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի բարձրաձայնած խաղաղությունն իրականության հետ որևէ առնչություն չունի: Ադրբեջանն այս հայտարարություններին զուգահեռ սպառնալիքներ պարունակող ելույթներ է ունենում, բացահայտ նշում, որ հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Թշնամի պետությունը տպավորություն է ստեղծում, որ ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելուց զատ՝ այլընտրանք չունի և անհիմն մեղադրում է Հայաստանին:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն