Submitted by D.Guyumjyan on
DETQ

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը մոտ են զինադադարի համաձայնությանը

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։ 

Հանիեն նշել է, որ ՀԱՄԱՍ-ն իր պատասխանը փոխանցել է կատարական կողմին և այլ միջնորդների։ 

Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ռազմական կաբինետը կանաչ լույս է տվել իշխանություններին՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու համար:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ Ռիշքն իր հերթին հայտնել է, որ դիմադրության շարժումը հրադադարի համաձայնություն է ձեռք բերում Իսրայելի հետ, իսկ պայմանավորվածության մանրամասները Կատարի և Եգիպտոսի իշխանությունները կհայտարարեն առաջիկա ժամերին։ Նա մանրամասնել է, որ իսրայելական կողմը, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հետաձգում են հրադադարի շուրջ բանակցությունները։

#Դետքի_հետագծով

Միջազգային ազդեցիկ դերակատարներն ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար հաստատվի։ Իսրայելի իշխանություններն այս համատեքստում ձգտում են հնարավորինս հետաձգել հրադադարի հաստատումը՝ ՀԱՄԱՍ-ին ավելի մեծ հարվածներ հասցնելու և վերջինիս դիրքերը թուլացնելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն