Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա»,- նոյեմբերի 22-ին ասել է Իլհամ Ալիևը Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային «խաղաղության» օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության հանուն խաղաղության պայմանագրի և երկու երկրի հարաբերությունների կարգավորման։
Բաքվի բռնապետը հավելել է, թե իբրև հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն օգտագործում է գրեթե բոլոր հարթակները՝ հայտարարելու, որ Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում «խաղաղության»: Իսկ հայտարարություններին զուգահեռ բացահայտ խոսում է այն մասին, որ հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, պատրաստ է ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն