Submitted by A.Muradyan on
ugghıj

Դոքերթին և Բայրամովը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը

Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ժամանել է Բաքու, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բաքու կատարած այցի ընթացքում Դոքերթին և Բայրամովը մտքեր են փոխանակել երկկողմ մի շարք հարցերի շուրջ։

Նրանք քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող աշխատանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից տարվող աշխատանքները:

Հիշեցնենք, որ Լեո Դոքերթին տարածաշրջան կատարած այցի շրջանակում արդեն եղել է Հայաստանում և Վրաստանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն