425

Մեր տարածաշրջանում ովքե՞ր են շահագրգիռ «խաղաղության խաչմերուկով»

«Հայկական խաչմերուկը» դարձավ «խաղաղության խաչմերուկ»: Ինչո՞ւ։ Որեւէ մեկը տվե՞լ է հոդաբաշխ պատասխան այս հարցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ նշելով. 

«Ուրեմն` ցանկացած ռեգիոնալ կամ առավել ևս գլոբալ նշանակության նախագիծ, մինչև հանրահռչակվելը, անցնում է վերլուծական լուրջ փուլերի միջով, ընդ որում, ո'չ թե սեփական «արտադրության» այլ հնարավորինս փորձագիտական լայն շրջանակների։ Այստեղ հատկապես շեշտը դրվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող և անկախ փորձագետների վրա, որովհետև հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող փորձագետները ամենաշատն են հակված գտնել բացասական անցքերը։ 

Հաջորդը արդեն անդրկուլիսային բանակցությունների երկար ու  լուրջ փուլն է, որտեղ փորձ է արվում հստակեցնել, թե ով ինչ ոչ ինչքան է շահելու։ 

Սրանից հետո անցնում է այսպես ասած «сверка часов» փուլ` նախ տարածաշրջանի հիմնական խաղացողների, իսկ հետո գլոբալ խաղացողների հետ։ ԵՒ միայն այս ամենից հետո է, որ կարելի է ընտրել անուն և այն հանրահռչակել։

Իսկ մեր տարածաշրջանում ովքե՞ր են շահագրգիռ «խաղաղության խաչմերուկ»-ով։ Վրաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասի համար որպես հիմնական տրանզիտ դեպի Սև ծով և Ռուսաստան։ Ադրբեջանը արդեն ունի իր համար մշակված երթուղիներ, Իրանը իր հերթին մեգանախագծերի մասնակից է, Թուրքիան` խնդիր չունի ո'չ դեպի Սև ծով և ո'չ էլ դեպի Ռուսաստան ելքի համար, ավելին` ինքն է փորձում դառնալ ռեգիոնալ լոգիստիկ հաբ։ Վրաստանն էլ մեծ ներդրումներ է կատարել իր լոգիստիկ դերի համար ու դժվար թե հրաժարվի իր ներկա դերից։ Ուրե՞մն... սա ընդամենը հերթական պոպուլիզմն է, քանի որ չի արտացոլում տարածաշրջանային իրողությունները, որոնք մեծ հաշվով հակադիր են։

Հիմա գանք «Հայկական խաչմերուկ»-ից  «խաղաղության խաչմերուկ» անցմանը։ 

Ենթադրելի է, որ ինչ որ մեկը գլխի է գցել, կամ դրսերից հուշել են, որ առանց այն էլ ստեղծված բարդ պայմաններում «Հայկական խաչմերուկը» ուղղակի կլարի Էրդողանին և Հեյդարի տղուն, և անգամ առանց քննարկման մերժելու են։ Որովհետև տրամաբանություն չկա, որ հայ տեսակը ոչնչացնել ցանկացողը հանկարծ որոշի «հայկական» անունով որեւէ նախագծի մասնակցել։ Ու էստեղ մեր խելոքները որոշել են ռեբրենդինգ անել և անունը դնել «խաղաղության խաչմերուկ»։ Ուղղակի էստեղ էլ խնդիր կա, որը երևի դեռ չեն հուշել։ Մեր թշնամիների համար խաղաղություն բառն էլ ատելի է, որովհետև իրենց համար խաղաղություն բառի հոմանիշը հենց պատերազմն է։ Ու էստեղ բավական է հիշել հին հունական ասացվածքը. «Երբ թուրքը խոսում է խաղաղությունից, ուրեմն պատրաստվում է պատերազմի»:

Ավելացնել նոր մեկնաբանություն