Քննարկել ենք Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհություններ․ Լուկաշենկո
Անդրադարձ է եղել կազմակերպության առանցքային անվտանգային հարցերին, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացում Ռուսաստանի դերին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը նեղ կազմով նիստից հետո։
«Չեմ թաքցնի՝ մենք քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները: Եկել ենք այն եզրահանգմանը, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն: Դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջը, այլ ոչ թե դեմարշների միջոցով առանց որևէ պատճառի: Մենք հույս հայտնեցինք, որ Պետերբուրգում նախատեսված միջոցառումների ժամանակ կհանդիպենք մեր հայ բարեկամներին»,- նշել է Լուկաշենկոն:
Ավելացնել նոր մեկնաբանություն