Submitted by A.Muradyan on
nxmdnf

«Baykar»-ի գործարանում տեխնիկական գաղտնիքների յուրացման փորձ է կատարվել

«Baykar»-ի գործարանում տեխնիկական գաղտնիքների յուրացման փորձ է կատարվել, որի մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Bayraktar» անօդաչու սարքերն արտադրող «Baykar»-ի գործարանից սկսնակ աշխատակիցը ձերբակալվել է գործարանի համակարգիչներից տվյալները թվային սկավառակի վրա գործարանից դուրս հանելու ընթացքում, դեպքը քննվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:

Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մինչ դա արդեն 4 սկավառակ գողացել է վաճառելու նպատակով։

Ավելացնել նոր մեկնաբանություն