Submitted by H.Minasyan on
Ղարիբաշվիլին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել

Ղարիբաշվիլին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել

Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպմանը նրանք քննարկել են անվտանգության հարցերն աշխարհում և տարածաշրջանում։ Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կձևակերպի խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ, և Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակում կստորագրեն այն։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական ծրագրեր։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ գործընկերության ամրապնդմամբ։

«Վրաստանը քայլեր է ձեռնարկել ճանապարհների կառուցման և օդային տրանսպորտի զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու համար»,- ասել է վարչապետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն