Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր

Նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպումից հետո Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն