Submitted by A.Muradyan on
jhrejhgn

Հայաստանը չի կարողացել համարժեք գնահատել պատմական հնարավորությունը․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք «խաղաղության համաձայնագրին»:

Նա մասնավորապես ասել է․ «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության համաձայնագրով։ Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացումը խթան կհաղորդի կարգավորմանը և խաղաղ գործընթացին։ Թեև Հարավային Կովկասում խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու պատմական հնարավորություն կա, մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կարողացել համարժեք օգտագործել այս պատմական հնարավորությունը»։

Իր խոսքում Գյուլերը, աջակցություն հայտնելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշել է․ «Մյուս կողմից՝ Թուրքիան հայտարարում է իր վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը բոլոր հարթակներում և ցանկացած հնարավորության դեպքում: Այս համատեքստում նա չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի ենթադրյալ անկախությունը և ցանկանում է, որ այդ հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում: Թուրքիան աջակցում է նաև եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին»։

#Դետքի­­_հետագծով

Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասը Թուրքիայի քաղաքական ազդեցության գոտի դարձնելն է՝ տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին։

Ավելացնել նոր մեկնաբանություն