Submitted by A.Muradyan on
գգլիհ

Մենենդեսը Թուրքիայի առաջ մշտապես պայմաններ էր դնում. ԱԶԿ խոսնակ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը թուրք-ամերիկյան հակասությունների մասին խոսելիս անդրադարձել է նաև Արցախին ու իր ձևակերպմամբ՝ ամերիկյան «շանտաժին»։

«Թուրքիան մեծ երկիր է, հզոր դիվանագիտությամբ երկիր, ոչ թե շանտաժի ենթարկվող: Բայց նրանք ամեն անգամ մի նոր հիմնավորում են գտնում՝ մեզ անվտանգության համար անհրաժեշտ սպառազինությունից զրկելու համար: Այդ Մենենդեսը կա, որ հայկական լոբբիի խոսնակն է, և հիմա կոռուպցիայի ու խարդախությունների պատճառով իր քաղաքական կարիերան է ավարտում, Թուրքիայի առաջ մշտապես պայմաններ էր դնում: Երբ Ադրբեջանն իր հողերը՝ Ղարաբաղը վերցնելու համար գործողություն սկսեց, այդ գործողությանը Թուրքիան աջակցում էր: Մենենդեսը մեզ ասում էր, որ հրաժարվենք այդ աջակցությունից, այլապես մեզ կզրկեն «F-16» և «F-35» կործանիչներից»,- նշել է թուրք պաշտոնյան։

Ավելացնել նոր մեկնաբանություն