Սպասում ենք Շվեդիայի անդամակցության շուտափույթ վավերացմանը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանում Շվեդիայի հայտի վավերացման գործընթացի մեկնարկը:
«Ողջունում եմ Թուրքիայի խորհրդարանում վավերացման գործընթացի մեկնարկը։ Մենք սպասում ենք, որ Թուրքիայում և Հունգարիայում վավերացման գործընթացները հնարավորինս շուտ կավարտվեն»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նշել է, որ եկել է Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու ժամանակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն