Submitted by H.Minasyan on
Թուրքիան ՀԱՄԱՍ-ին է փոխանցել պատանդներին ազատ արձակելու մի շարք երկրների խնդրանքներ

Թուրքիան ՀԱՄԱՍ-ին է փոխանցել պատանդներին ազատ արձակելու մի շարք երկրների խնդրանքներ

 

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների հետ։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատանդների ազատ արձակման հարցով դիմել են մի շարք երկրներ։ Նշվում է, որ Անկարայի խնդրանքը Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին փոխանցվել է ներքին հաղորդակցության ուղիներով, և երաշխավորվել է, որ ազատ արձակվող պատանդների թվում կլինեն և՛ Իսրայելի քաղաքացիներ, և՛ երրորդ երկրների քաղաքացիներ։

Վեց շաբաթվա ընթացքում Քալընը չորս հանդիպում է անցկացրել ՀԱՄԱՍ-ի հետ՝ մեկը Դոհայում, երկուսը Անկարայում և մեկը Ստամբուլում։ Այդ հանդիպումների ընթացքում ՀԱՄԱՍ-ին խնդրել են ազատ արձակել քաղաքացիական պատանդներին որպես առաջին քայլ։ Նշվել է, որ այդ քայլը շուտով կկատարվի, որպեսզի թեթևացնեն այն երկրների վիճակը, որոնք ջանքեր են գործադրում մշտական հրադադարի հասնելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Այս աշխատանքի շրջանակում անձնական հանդիպումներ են կայացել Կատարում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոների ղեկավարների հետ»,- հաղորդում է լրատվամիջոցը:

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի անունից բանակցություններին մասնակցել է նաև Դոհայում երկրի դեսպանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն