Վրաստանն աջակցում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի
Այսօր Թբիլիսիում Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց:
Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին շեշտել է` Վրաստանը պատրաստ է իր աջակցությունը հայտնել ցանկացած կառուցողական գործընթացի, որի նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև հայ-վրացական փոխգործակցության մակարդակը:
Ավելացնել նոր մեկնաբանություն