Ֆրանսիայի, Գերմանիայնի և ԱՄՆ-ի դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ
Նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ինչպես նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ դիվանագետներին ասվել է, որ «AbzasMedia» լրատվական լրատվականն անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացրել այդ երկրներում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ։
Նշվել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «FreedomNow»-ը, «New Democracy Fund»-ը և այլն, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, անօրինական կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք՝ դրանով իսկ աջակցելով «AbzasMedia»-ի անօրինական գործունեությանը։
«AbzasMedia» անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։
Ավելացնել նոր մեկնաբանություն