Submitted by M. Gasparyan on
ֆ

Իրանական ռազմածովային ուժերի նոր՝ «Դեյլաման» կործանիչը գործի է դրվել

«Դեյլաման» ռազմանավը «Մոջ» դասի կործանիչ է, որը, ըստ տեղեկությունների, ամբողջությամբ արտադրված է իրանական բաղադրիչներով: Հաղորդվում է, որ ռազմանավը, որը կարող է շարժվել 26 հանգույց արագությամբ, ի վիճակի է ոչնչացնելու մինչև 2 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:

Իրանի ռազմական նվաճումների մեդիան (ոչ պաշտոնական) հրապարակել է «Դեյլաման» ռազմանավը Կասպից ծովով նավարկելու կադրերը:

«Դեյլաման» ռազմանավն իր տրամադրության տակ ունի նոր՝ «Քադիր» թևավոր հրթիռներ՝ 300 կմ կրակելու հեռահարությամբ։

Ավելին՝ ռազմածովային էլեկտրոնային կառուցվածքն անձնակազմին հնարավորություն է տալիս հայտնաբերելու և հետևելու օդային, վերջրյա ու ստորջրյա թիրախներին մինչև 200 կմ հեռավորության վրա:

Ավելացնել նոր մեկնաբանություն