798

Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը իր տելեգրամյան ալիքում գրում է. «Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։

Այս հոլովակը այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։ 1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջան ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը»։

 

 

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն