Submitted by detq-editor on
u75e8ıue7

Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպումը

Իջևանի և Ղազախի հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ «Sputnik Արմենիային» տեղեկությունը հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ինչպես երեկ հաստատել էին փոխվարչապետի գրասենյակից, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների հանդիպումը Իջևանի և Ղազախի հատվածում է։

Նշենք, որ ՀՀ կողմից հանդիպմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն