Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և մտադիր չէ ապագայում վերանայել իր դիրքորոշումը:
Այս մասին նա լրագրողներին ասել է Դուբայից վերադառնալուց հետո, որտեղ մեկնել էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք մարդիկ են, որոնք շարունակում են պայքարը մի բուռ հողի վրա, որը կարողացել են պահել 1947 թվականից մինչ օրս: Հիմա ես նույն դիրքորոշումն ունեմ։ Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Ավելացնել նոր մեկնաբանություն