Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցի ականների ահաբեկչության համար. Ադրբեջանի ՄԻՊ
Հայաստանը պետք է փոխհատուցի Ադրբեջանին երկար տարիների ականային ահաբեկչության համար:
Այս մասին Բաքվում տեղի ունեցած «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան։
Ալիևան ընդգծել է, որ հակատանկային և հակահետևակային ականների կիրառումը ռազմական հանցագործություն է։
«Միջազգային կազմակերպություններն ու դատարանները պետք է աջակցեն Ադրբեջանին այս հարցում, Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի ականների ահաբեկչության հետ կապված»,- ասել է օմբուդսմենը։
Ավելացնել նոր մեկնաբանություն