Շուշի քաղաքը հռչակվել է 2026 թ. զբոսաշրջային մայրաքաղաք
«Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Շուշին կդառնա Ադրբեջանի ամենահայտնի և այցելվող վայրերից մեկը», այս մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին ՏՀԿ անդամ երկրների՝ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կրթական հաստատությունների առաջին հանդիպման ընթացքում։
Նա նշել է, որ մինչ այս պահը կազմակերպությունը տարածաշրջանի ընդամենը 6 քաղաք է ընտրել որպես զբոսաշրջային մայրաքաղաք՝ Դուշանբեն, Իրանի Սարի և Արդաբիլ քաղաքները, Ուզբեկստանի Շահրիսաբզը, Էրզրումը և Շուշին:
Ավելացնել նոր մեկնաբանություն