Submitted by H.Minasyan on
Հայաստանն ավելի քան 70 օր հետաձգում է իր պատասխանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին. ԱՀ ԱԳՆ

Հայաստանն ավելի քան 70 օր հետաձգում է իր պատասխանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին. Ադրբեջանի ԱԳՆ

Հայկական կողմը, որն ավելի քան 70 օր հետաձգում է իր պատասխանը խաղաղության պայմանագրի առաջարկներին, իր ներկայիս խափանող հայտարարություններով վնասում է կարգավորման գործընթացի հեռանկարները։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանն  ի պատասխան:

«Մենք կտրականապես հերքում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությունը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով հայ զինծառայող է զոհվել: Նման հայտարարություններով Հայաստանը միաժամանակ փորձում է ստեղծել արհեստական ​​լարվածություն սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ պետությունների ուշադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն