Ադրբեջանը հայ է սպանել, Բաքվում դատում են հայ գերիներին, իսկ «Եվրոնյուզ»-ով եթեր է տրվում «խաղաղ» Ադրբեջանի գովազդահոլովակը
Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ Ադրբեջանը հերթական անգամ հայ է սպանել։ Բաքվում դատում են հայ գերիներին։ Ադրբեջանը ՄԱԿ-ում արդեն պաշտոնապես «Արևմտյան Ադրբեջանի» նոր
թեմա է հիմնավորում՝ ցանկանալով վերջնականապես ցեղասպանել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այդ ընթացքում «Եվրոնյուզ»-ով հաճախակի եթեր է տրվում «ֆանտաստիկ» ու «խաղաղ» Ադրբեջանի գովազդահոլովակը։ Այ, թե ինչ արժեն Եվրոպական Միության իբր հայանպաստ քաղաքական դիրքորոշումները և ինչ դեր են այստեղ կատարում եվրոպացի դիտորդները։
Եվրոպայի համար էլ, Ռուսաստանի համար էլ հայի արյունը միշտ էլ ջուր է եղել։ ՀՀ-ն պետք է վերջապես ինքն իր անվտանգության ապահովմանը լուրջ վերաբերվի, հետո միայն վստահելի դաշնակիցների մասին մտածի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն