Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա, այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը Մոսկվա կմեկնի Ռուսաստանի նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով՝ գլխավորելով Իրանի պետական անձանց և առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայում Ռայիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի վերաբերյալ` ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև կքննարկի տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, մասնավորապես իրավիճակը Պաղեստինում:
Ավելացնել նոր մեկնաբանություն