Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժություններին
Թուրքիայում «Նուսրեթ-2023» միջազգային զորավարժությունների շրջանակում, որոնց մասնակցել են նաև ադրբեջանցի զինվորականներ, վնասազերծվել են կեղծ ականներ։
Այս մասին հայտնում է «Anadolu»-ն հղումով։
Նշվել է, որ «օդ-ծով» զորավարժությունների շրջանակում ականներ են տեղադրվել «C-130» ինքնաթիռով։
Ադրբեջանի հետ մեկտեղ զորախաղերին մասնակցում են Բահրեյնը, Բրազիլիան, Բուլղարիան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները, Քուվեյթը, Մալայզիան, Պակիստանը և Օմանը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 6-ը։
Ավելացնել նոր մեկնաբանություն