Submitted by D.Guyumjyan on
detq

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջը նստել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան դեռ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջը, սակայն նախորդ երկխոսությունն ընդհատվել է ուկրաինական կողմից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին խոսնակն ասել է ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում։

«Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցություններին»,- նշել է Պեսկովը։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Ուկրաինան ինքն է ընդհատել նախորդ բանակցությունները. «Նրանք իրենք են խոստովանել, որ դա արվել է Բրիտանիայի թելադրանքով։ Ուստի իրավիճակը միանգամայն ակնհայտ է»։

Պեսկովը չի կարծում, որ Կիևի և Մոսկվայի միջև հետագա երկխոսությունը կարող է տեղի ունենալ արևմտյան երկրներից մեկի տարածքում։

#Դետքի_հետագծով

Չնայած Ուկրաինայում շուրջ 2 տարի շարունակվող պատերազմին` ռուսական կողմը հայտնում է, որ մշտապես պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն Կիևի ռեժիմը հրաժարվում է բանակցություններից, քանի դեռ ռուսական ուժերը գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Կողմերի միջև վերջին բանակցությունները կայացել են 2022 թվականի մայիսին Ստամբուլում, սակայն դրանք փակուղի մտան և այլևս չշարունակվեցին։

Ավելացնել նոր մեկնաբանություն