Submitted by H.Minasyan on
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերքել է Եվրամիության պաշտոնյայի պնդումները, դրանք որակելով «սխալ և իրականությունից լրջորեն կտրված»։  «Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են Եվրամիության միջնորդական ջանքերը և այդ ուղղությամբ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունը», - հայտարարել է Հաջիզադեն և կոչ արել ԵՄ դիվանագիտության ղեկավարին «վերջ տալ նման հրահրող և սադրիչ հայտարարություններին»։

Հաջիզադեն Բորելին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ լինելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ» լինելու մեջ և պնդել, թե Բորելի «կեղծ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը»:

Բաքուն այսկերպ պատասխանել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցչի մի շարք հայտարարությունների։ Բորելը վերջին երկու օրվա ընթացքում իր ելույթներում Ադրբեջանին կոչ է արել պահպանել և երաշխավորել արցախահայության իրավունքները, շեշտել, որ Բաքուն Ղարաբաղյան հակամարտության ելքը վճռել է ռազմական ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով «մեկ շաբաթում մոտ 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել»։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերքել է Եվրամիության պաշտոնյայի պնդումները` դրանք որակելով «սխալ և իրականությունից լրջորեն կտրված»։

«Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են Եվրամիության միջնորդական ջանքերը և այդ ուղղությամբ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունը»,- հայտարարել է Հաջիզադեն և կոչ արել ԵՄ դիվանագիտության ղեկավարին «վերջ տալ նման հրահրող և սադրիչ հայտարարություններին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն