Submitted by H.Minasyan on
Ալիևը խոսել է Արցախում  հայ բնակիչների համար ստեղծված պայմանների մասին

Ալիևը խոսել է Արցախում հայ բնակիչների համար ստեղծված պայմանների մասին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանում անցկացվում է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ և դժվարություններ» ֆորումը, որին մասնակցում է 30 երկիր ներկայացնող օտարերկրյա 60 փորձագետ։

Ֆորումը վարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Արցախում այժմ գործում է էլեկտրոնային պորտալ, և հայերի համար ապրելու պայմաններ կան:

«Մի քանի ղարաբաղցի հայերից արդեն դիմումներ են ստացվել, նրանցից ոմանք ցանկանում են մնալ և ապրել այնտեղ։ Այդ շրջաններում մնացած հայերը պետք է ապահովված լինեն սննդով, ջեռուցմամբ և կենցաղային այլ պայմաններով։ Չեմ ասում, որ շատ հայ է մնացել։ Սակայն ովքեր որոշել են մնալ, արդեն օգտվում են այս պայմաններից»,- ասել է Ալիևը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն